Վահան Հարությունյանը, Ավա Գրուպը և գործարարի՝ ոչ հաճախ լուսաբանվող հանրային գործունեությունը
Վահան Հարությունյան Արսենի․ անուն, որը գրեթե միշտ զուգորդվում է Ավա Գրուպի հետ։ Վահան Հարությունյանը տնտեսագիտական կրթությամբ հայտնի գործարար է, ում հիմնադրած հոլդինգը ներառում է իր՝ նախկինում ստեղծած մի քանի ընկերություն։ Ավա Գրուպը զբաղվում է շինարարական խոշոր աշխատանքներով, որոնցից համացանցում հատկապես հայտնի է Սոչիում, Կրասնոդարում, Մոսկվայի մարզում ծավալված աշխատանքները, այդ թվում՝ խնդրահարույց շինարարական նախաձեռնությունները ավարտին հասցնելը։ Հոլդինգը շահագործման է հանձնել 2,5 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույք: Ավա Գրուպը նաև ներդրումներ է կատարում առողջարանային և գյուղատնտեսական ոլորտներում։ Ընկերությունը ակտիվորեն զարգացնում է հյուրանոցային, առողջարանային նախագծերը և Սոչիի բժշկական կլաստերը, իսկ Կրասնոդարում զարգացումը ստացել է բժշկական ուղղություն: «Էքսպերտ յուգ» բիզնես ամսագրի դեկտեմբերյան յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն մարդկանց անունները, ովքեր նախորդ տարվա ընթացքում ամենամեծ ներդրումն են ունեցել հարավային տնտեսության մեջ։ Վահան Հարությունյանի անունը՝ ի դեմս Ավա Գրուպի իրականացրած աշխատանքի, ներկայացված է եղել ամսագրի՝ 2022 թվականի համարում։
Վահան Հարությունյան անհատի նախաձեռնությունները՝ բիզնեսից դուրս
Հաշվի առնելով Վահան Հարությունյանի՝ որպես գործարարի լուսաբանումը ԶԼՄ-ի կողմից, փորձենք դիտարկել նրան այլ լույսի տակ․ անհատ, ում հանրային գործունեության ծավալները բիզնեսից հետ չեն մնում։ Այժմ կանդրադառնանք գործարար Վահան Հարությունյան Արսենի՝ հանրային մի քանի նախաձեռնության։
Սոցիալական գործունեությանն անդրադառնալիս առաջինը, որ պետք է նշենք, «Չխամրող գույն» սրբապատկերի տաճարի կառուցումն է, որը սկսվել է 2013 թվականին և ավարտվել 2018 թվականին։ Ասում են՝ հենց այս տաճարի կառուցումից հետո սկսվեց Հարությունյանի հոլդինգի հաջողությունը։
Ավա Գրուպի կողմից Սոչիում կառուցվել է դպրոց, Սոչիում և Կրասնոդարում վերակառուցվել են զբոսայգիներ։
Գործարարը ֆինանսավորում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու կառուցումը Մայկոպում։ 240 քառակուսի մետր տարածքով եկեղեցու կառուցումը սկսվել է 2024 թվականի մայիսի 23-ին և ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր ավանդույթներով և կանոններով։ Նոր եկեղեցին Մայկոպում Հայ Առաքելական Եկեղեցու տաճարային համալիրի շարունակությունն է և կառուցվում է բազմաթիվ բնակիչների խնդրանքով։ Ադիգեյայում բնակվում է մոտ 15 հազար հայ, և ինչպես ողջ աշխարհում, այստեղ ևս եկեղեցին հայ համայնքը միավորող գլխավոր կետն է։ Հայ բնակչությունը ամեն կիրակի այցելում է եկեղեցի, ինչն էլ պատճառ է հանդիսացել կայացնել նոր եկեղեցու կառուցման վերաբերյալ որոշում։ Վահան Հարությունյանի խոսքով՝ այս եկեղեցու կառուցումը շատ անձնական պատմություն է, քանզի նա հավատացած է, որ հենց եկեղեցին ու համայնքն է, որ ընտանիքին զուգահեռ նպաստում է անձի ձևավորմանը։
Ավա Գրուպը՝ ի դեմս Վահան Հարությունյանի, 2023 թվականից հովանավորում է «Դինամո Կրասնոդար» կանանց վոլեյբոլի թիմը, իսկ վերջին տասնամյակում՝ Կրասնոդարի երկրամասի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հիշարժան է նաև Ավա Գրուպի կողմից նախագծված, կառուցված և բարեկարգված այգին Անապայում։ Այն ոչ միայն զբոսայգի է, այլև ուղղափառ կրթական համալիր, որում կառուցված է եկեղեցական դպրոց և որը դարձել է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Իր հարցազրույցներում Վահան Հարությունյանը նշում է, որ բիզնեսը, շահույթի համար գործելուց զատ, պետք է նաև ներդրում ունենա սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերում, քանի որ դա նպաստում է երկրի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը:
Տաճարների, զբոսայգիների շինարարությանն ու սպորտը կարևորելուն զուգահեռ Վահան Հարությունյանը իր ներդրումն ունի նաև կրթության ոլորտում։ Շինարարի օրվան ընդառաջ՝ Ավա Գրուպը հայտարարեց տաղանդավոր ուսանողներին սեփական անվանական կրթաթոշակի տրամադրման մասին: Այն շնորհվելու է մրցույթի արդյունքների հիման վրա, որին կարող են մասնակցել Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի ինստիտուտի ուսանողները։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մրցույթը կդառնա ամենամյա։ Մրցանակային ֆոնդը՝ 3 միլիոն ռուբլին կբաշխվի մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների միջև: Վահան Հարությունյանը չի բացառում, որ մրցույթի արդյունքում ի հայտ եկած տաղանդները կարող են միանալ իրենց մասնագետների թիմին, և հուսով է, որ մրցույթը կծառայի որպես խթան՝ ոլորտի մասնագետների համար՝ զբաղվելու իրենց մասնագիտությամբ և նպաստելու Կրասնոդարի երկրամասի զարգացմանը։